![]()
Թուրքիայի Իզմիր նահանգում հզոր փոթորիկներն ու պտտահողմերը տներ են ավերել և նավակներ խորտակել: Բնական աղետի ժամանակ տուժել է 16 մարդ: Այս մասին հայտարարել է «Ուկրինֆորմ»-ը:
«Չեշմե-Ալաչատիի շրջանում հորդառատ անձրևների և տորնադոների հետևանքով վնաս է պատճառվել, 16 մարդ վիրավորվել է, բոլորը գտնվում են բժշկական հսկողության տակ: Տասը մեքենա վնասվել է, չորս նավակ խորտակվել է նավահանգստում, մեկը՝ զգալիորեն վնասվել է»,-ասել է շրջանի ղեկավարը:
Եղանակային վատ պայմանները ավերածությունների և վնասների պատճառ են դարձել նաև Թուրքիայի Չանաքքալե նահանգում: Տեղատարափ անձրևներից և քամու ուժգին պոռթկումներից բացի, այնտեղ կարկուտ է տեղացել: Եղանակի պատճառով երեք նավակ է խորտակվել, պոկվել են տների տանիքներ, վնասվել են մեքենաներ:
![]()