![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հրայր Թովմասյանի մոտ աշխատել է ԱԺ աշխատակազմի ղեկավար և արժանահավատ փաստերի համաձայն` մասնակցել է կոռուպցիոն հանցագործությանը, որով ՀՀԿ-ն ամրապնդել էր Սահմանադրական դատարանի զավթումը։
Երբ 2019 թվականին այս անձնավորությանը ՀՔԾ-ի միջնորդությամբ կալանավորեցին, ես պայքարում էի իր ազատության համար։ Նույնիսկ որոշ հարազատ մարդկանց հետ լուրջ վիճեցի, քանի որ համարում էի, որ նույնիսկ հանցագործություն գործած լինելով հանդերձ՝ նրա խափանման միջոցը պետք է ավելի մեղմ լինի։
Այժմ այս մարդն Արթուր Վանեցյանի մոտ PR-շիկ է աշխատում և աջ ու ձախ խոսում է, թե իբր ես «կեղծ իրավապաշտպան» եմ, ու որպես հիմք՝ բերում է ստեր տարածող մի թերթի մանիպուլյատիվ վերնագիր։
Մարդը, որն օր առաջ ազատության մեջ հայտնվեց նաև իմ ջանքերի արդյունքում, այժմ ինձ դե-ֆակտո վերագրում է մի սուտ, թե իբր ես ասել եմ, որ Քոչարյանն ու Սարգսյանը պետք է առանց դատավճռի ազատազրկվեն… Դա անում է՝ իմանալով, որ ես տենց բան չեմ ասել։
Հ.Գ. Իրականում քաղաքական հոգեվաճառներն ու անարժեք մարդիկ քիչ չեն։ Բայց Ա. Բաբայանն արժանացավ իմ արձագանքին, քանի որ ինքն իրեն իրավապաշտպան է անվանում։
![]()