![]()
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխվարչապետի պաշտոնում նշանակել է իր 39-ամյա որդուն՝ Սերդար Բերդիմուհամեդովին՝ ազատելով նրան արդյունաբերության և շինարարական արտադրության հարցերով նախարարի պաշտոնից։ Սերդարը նշանակվել է նաև Բարձրագույն վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնում, ընդգրկվել է Թուրքմենստանի անվտանգության պետխորհրդի կազմում։ Այս մասին հայտնում է Turkmenportal-ը։
Որպեսզի նշանակումը հնարավոր դառնար, պետության ղեկավարն ընդլայնել է վարչապետի տեղակալների թիվը՝ նախարարների կաբինետի աշխատանքի հետագա կատարելագործման համար։
Նախագահը հայտնել է, որ նոր փոխվարչապետի պարտականությունների մեջ է մտնում նաև թվայնացումն ու պետական, հասարակական համակարգում, առողջապահության, կրթության, ֆինանսների ու տնտեսության ոլորտում ինովացիոն տեխոլոգիաների ներդրումը։
![]()