Մայրն ինչպես է ստացել որդու՝ գերությունից վերադառնալու լուրը

Օրերս Հայաստան վերադարձած հինգ գերիներից մեկն էլ Աքորի գյուղից Արայիկ Գալստյանն է:

Մայրը դեռևս չի հանդիպել որդուն, Լոռիից օդանավակայան հասնել տղամարդիկ չեն թողել, սակայն զրուցել է հեռախոսով: Ընտանիքի երջանկությունն անսահման է, Արայիկի վերադարձը նշելու են ամբողջ գյուղով:

Լոռեցի Անիչկա Միկոյանը երկար ամիսների տառապանքից հետո երկու օր առաջ բախտակից ծնողներից ստացավ երկար սպասված լուրը, որդին՝ Արայիկ Գալստյանը, վերադառնում է գերությունից: Անիչկան չի կարողացել օդանավակայան գնալ, ավելի ճիշտ՝ տղամարդիկ թույլ չեն տվել, բայց երեկ որդին խոսել է մոր հետ, ասել է, որ լավ է:

Երջանկությունն անսահման է, որդին վերադարձել է, բժիշկներն էլ ասել են, որ առողջական լուրջ խնդիրներ չունի, բայց հոգու խորքում դառնություն կա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ