Հրանտ Բագրատյանը իր հարցազրույցներով վտանգում է մեր երկրի անվտանգությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումներին:

«Լուծելիք խնդիրներ ունենք: Հետպատերազմյան շրջանում բազմաթիվ խնդիրներ ունենք, դրանք և՛ օրենսդիրի և՛ գործադիրի և բանակի նոր կառուցվածքի, դրա համալրման հետ կապված խնդիրներն են: Համալրումը միայն նախարարության խնդիրը չէ, ամեն մեկը իր ներգրավվածության մասով անելիք ունի»,- հավելեց պատգամավորը:

Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ որ բացի նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից, ևս մեկ պայմանավորվածություն կա Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհահատվածի մասին, քանի որ այդ ճանապարհն անցնում է «վիճելի տարածքներով»: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հայտնել էր, թե Նիկոլ Փաշինյանը հուշագիր է ստորագրել Սյունիքից որոշ դիրքեր զիջելու համար:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ չի տիրապետում այդ տեղեկատվությանը՝ հավելելով, որ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս, վտանգելով երկրի անվտանգությունը: «Ձեր հնչեցրած 3-րդ, 4-րդ փաստաթղթերի մասին ես տեղյակ չեմ, բայց վստահ եմ, որ դրան տիրապետում է ձեր Մինասյանը: Փեսան այնպիսի բաների է տիրապետում, որ մարդ զարմանում է՝ «Գաղտնիության մասին» օրենքը մեր երկրում գործում է, թե՝ ոչ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ