Ինչ ունեցվածք ունի նախարար Մեսրոպ Առաքելյանը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Առաքելյանը համատեղ սեփականության իրավունքով ունի 1 հողին ամրակայված շինություն Նորք Մարաշում, իսկ միանձնյա սեփականության իրավունքով՝ 1 բնակարան Երեւանի Կենտրոնում, 1 հողամաս Կոտայքի մարզի Արգել համայնքում եւ 1 հողին ամրակայված շինություն՝ դարձյալ Նորք Մարաշում:

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է «HYUNDAI» մակնիշի 1 ավտոմեքենա:

Նախարարը որպես բաժնային արժեթղթեր հայտարարագրել է 5 մլն 276 հազար 106 դրամի չափով փայաբաժին:

Նա 25 մլն 600 հազար 460 դրամի չափով փոխառություն է հանձնել «Միլենիում Սթար» ընկերությանը:

Առաքելյանի բանկային հաշվին պաշտոնը ստանձնելուց եղել է 5 մլն 44 հազար 949 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 500 հազար դրամ:

2020 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը (2020 թվականի նոյեմբերի 20) Առաքելյանը 6 տեղից եկամուտ է ստացել՝ «Մոգո» ՈՒՎԿ-ից ստացել է 41 մլն 683 հազար 798 դրամ աշխատավարձ, «Հիմա Ֆայնենս» ՍՊԸ-ից՝ 550 հազար 750 դրամ աշխատավարձ, Երեւանի պետական համալսարանից՝ 295 հազար 977 դրամ աշխատավարձ: Բացի դրանից՝ փոխառություն է ստացել «Արդշինբանկ»-ից՝ 24 մլն դրամի չափով: Նույն բանկից նաեւ փոխառության դիմաց տոկոս է ստացել՝ 272 հազար 949 դրամի չափով: Առաքելյանը նաեւ եկամուտ է ստացել ֆինանսների նախարարությունից՝ 9 մլն 312 հազար 181 հազար դրամի չափով, իսկ որպես եկամտի տեսակ նշել է «այլ եկամուտներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ