Կկառուցվի Երևանի կենտրոնը շրջանցող նոր ճանապարհ՝ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա

Գործադիրն ընդունել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Տրանշ-2» Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում նախատեսվում է իրականացնել Երևանի Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

Ծրագրի իրականացումը կնպաստի Երևան քաղաքի կենտրոնի բեռնաթափմանը՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ