«Մենք այնտեղ չենք փնտրում դավաճաններին, որտեղ նրանք են…». Արման Բաբաջանյան

Երկու ձեռքով կողմ եմ բերված նախագծին՝ խորհրդարանում պետական դավաճանության և լրտեսության համար պատժաչափը խստացնելու մասին նախագծի քննարկմանը նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Կարծում եմ՝ մենք այնտեղ չենք փնտրում դավաճաններին, որտեղ նրանք են: Այն, ինչ կատարվում է, պակաս դավաճանություն չէ, այդ թվում՝ ներքին թշնամու ձեռամբ:

Այն տեռորը, որի անունն է մեդիատեռոր, որն իրականացվում է մեր հասարակությունն ու երկրի դիմադրողականությունը թուլացնելու համար, պակաս դավաճանություն չէ: Ի վերջո, պետության բռնազավթումն է դավաճանություն:

Հոկտեմբեր 27 և մարտի 1 թույլ տալն է դավաճանություն, բանակը թալանել ու զինվորի հաշվին հարստանալն է դավաճանություն: Մի քանի անգամ թանկ խոտան զենքի ձեռքբերումն է դավաճանություն:

Երկիրը քրեաօլիգարխիայի վերածելն է դավաճանություն: Ապաշնորհ արտաքին քաղաքականությունն է դավաճանություն: Պետության գույքը պարտքի դիմաց օտարելն է դավաճանություն: Հայաստանի ինքնիշխանությունը առևտրի առարկա դարձնելն է դավաճանություն: Ի վերջո, զինվորի վրա երկրի անվտանգության ամբողջ բեռը թողնելն է դավաճանություն»,- նշեց Բաբաջանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ