Իմ երեխան արդեն 113 օր գերի է․ գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց։ Արդեն 113–րդ օրն է՝ ինչ որեւէ տեղեկություն չունեն, թե որտեղ են գտնվում իրենց հարազատները։

Վարչապետի, Պաշտպանության նախարարի հետ հանդիպումները ոչ մի արդյունք չեն տվել։

«Ոչ մի աշխատանք չենք տեսնում։ Աշխատանքը շոշափելի կլինի, որ մեր երեխաների մասին ինֆորմացիա ունենանք, բայց մենք չունենք այդ տեղեկությունը»,– ասաց անհետ կորածի հարազատը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ