«Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր անբարոյականության մարմնացում են…». Տիգրան Ուրիխանյան

Մենք հիմա սա ինչո՞ւ ենք քննարկում, դուք ինչո՞ւ եք սա բերել, որովհետև խնդիրը չոքեց ձեր դո՞ւռը, զրպարտության և վիրավորանքին վերաբերող օրինագծի քննարկմանը, դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Երեկ արթնացա ու իմացա, որ նախորդ օրը մահացել եմ, գիտեի՞ք սրա մասին: Քաղաքական գործչի համար բացարձակ կարևոր չէ՝ հայհոյում, զրպարտում են:

Կարևոր է, որ քո միտքը մարդկանց կյանքի որակում փոփոխություն բերի, եթե այդպես շարժվենք, մեզ հայհոյողներն էլ փոխելու են իրենց կարծիքները: Բայց որ խնդիրն ունի արմատական լուծումների անհրաժեշտություն՝ համաձայն եմ», — ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ