«2020թ.-ին ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել…». վաչապետ Փաշինյան

ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտին վերաբերող երկրորդ որոշման նախագիծն ընդունեց:

Դրանով սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14%-ը։

Միաժամանակ, պետական աջակցության ծրագրերի շրջանակում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, այսինքն՝ այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին հասանելի լինեն 0 % տոկոսադրույքով։

«2020թ. գյուղատնտեսական տարին անցավ բուռքն քննադատությունների պայմաններում, թե մենք գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք ընդհանրապես, ոչ մի բան չեն ստանում գյուղացիները: 2020թ. մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել, ընդ որում՝ օրինակ, 2018թ. համեմատ՝ 2020թ. տրված վարկերը 6 անգամ գերազանցել են: 2018թ. նկատմամբ գյուղատնտեսական վարկերի ծավալը 3 անգամ աճել է», — կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ այս տարի ծրագրել են գարնանացան ցորենի ծրագիր իրականացնել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ