Իրանում հայտնաբերվել են Մեծ Կյուրոսի լեգենդար դարպասները


Իրանի հարավում միջազգային հնագիտական խումբը հնագույն Պերսեպոլիս քաղաքից ոչ հեռու հայտնաբերել է դարպասների մնացորդներ, որոնց մասին հիշատակվում է Մեծ Կյուրոս արքայի մասին լեգենդներում, հայտնում է Tehran Times-ը։

Դարպասների՝ լավ պահպանված մնացորդները հայտնաբերվել են Պերսեպոլիսից մոտ 3 կմ հեռավորությամբ։ Նշենք, որ իրանցի հնագետների հետ համատեղ առաքելություն են իրականացնում իտալացի մասնագետները։

Գիտնականները հայտնագործության մասին բարձրաձայնել են միայն հիմա, չնայած մոնումենտալ կառույցի առաջին հետքերը հայտնաբերվել էին դեռևս 10 տարի առաջ: Այժմ վստահորեն հայտարարվում է, որ գտնվել է հայտնի «Պարդիս Պարսե» դարպասը։

Նշվում է, որ դերպասների կառուցումն ավարտվել է արդեն նրա որդի Կամբիսեսի կառավարման շրջանում։

Ըստ էության, այս «դարպասները» իրենցից ներկայացրել են ոչ մեծ պալատ։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրանց չափը 30×40 մետր է, իսկ բարձրությունը` մոտ 12 մ: Հուշարձանը կառուցվել է մ.թ.ա. 539 թվականից հետո` ի պատիվ Մեծ Կյուրոսի բանակի կողմից Բաբելոնի նվաճման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ