Մարդու մտքում չի տեղավորվում, ո՞նց կարող է մեր մեջ լինել պատերազմի ժամանակ բանակից զենք գողացող և վաճառող ոստիկան

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պատերազմի ամենաթեժ օրերին` նոյեմբերի 3-ին Քաշաթաղի (Լաչինի) փոխոստիկանապետը, ըստ ՀՀ ԱԱԾ-ի, բանակից գողացած ավտոմատներ էր վաճառում (տե՜ս առաջին մեկնաբանությունը)։

Միաժամանակ, հենց այդ օրերին, Բերձորի ոստիկանությունում էր տեղակայված ԱՀ փոխոստիկանապետ Վրույր Խաչատրյանը։
Հիմա հարց. Արդյո՞ք Վրույր Խաչատրյանը այն աստիճանի ոչ կոմպիտենտ էր, որ իր քթի տակ Բերձորի բաժնում պատերազմի օրերին զենքի ապօրինի վաճառք էր կազմակերպվում։ Թե՞ Խաչատրյանը դրան մասնակցել ու փայ է ունեցել։

Ասեմ, որ Վրույր Խաչատրյանի ինտելեկտուալ սահմանափակվածությունը ինքս եմ տեսել (ենթակաների ներկայությամբ իրեն պրիմիտիվ բաներ էի բացատրում)։ Բայց եթե այդ տգիտությամբ հասել է այդ պաշտոնին, ուրեմն հաստատ միամիտ չէ։

Հ.Գ. Նույն այդ օրերին ոմանք ծանր էին տանում իմ` Քաշաթաղի շրջանում գտնվելը: Ենթադրում էի, որ դրա պատճառն այն է, որ նոյեմբերի 5-ին Վարդուտ գյուղում գտել էի կանխամտածված ստեր ու խուճապ տարածող մի խումբ (որը փոխկապակցված էր տեղական իշխանության հետ): … Բայց այժմ կասկածում եմ, որ վախենում էին, որ կբացահայտեմ իրենց զենքի ապօրինի առևտուրը:

Հ.Հ.Գ. Մարդու մտքում չի տեղավորվում, ո՞նց կարող է մեր մեջ լինել պատերազմի ժամանակ բանակից զենք գողացող և վաճառող ոստիկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ