![]()
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Սերժ Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» Հանրապետության հրապարակում տեղադրված վրան է այցելել:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հյուրընկալվել է «Հայրենիքի փրկության շարժման» Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում, որտեղ այսօր գտնվում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Մեր տեղեկություններով նա մոտ մեկ ժամ է գտնվում է վրանում:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնողները դեռ նախորդ տարվանից վրան են տեղադրել Հանրապետության Հրապարակում եւ ամեն օր հերթապահություն են իրականացնում:
Ստորև ներկայացնում ենք Հանրապետության հրապարակի վրանի ներսում՝ Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ արված լուսանկարը
![]()
![]()