![]()
Երեկ հրապարակում հանրահավք էր, որտեղ հավաքվածներից շատերը գուցե կամովին, շատերը պարտադրաբար լսում էին բեմից հնչող քարացած կոչերը, որոնց մեջ մեղմ ասած տրամաբանությունը զրոյացված էր։ Բոլորի ներկայությունը քիչ թե շատ բացատրելի էր, բայց հոգևորականության ներկայությունը այդ հանրահավաքին կարծես անտրամաբանական էր։
Այն , որ վաղուց մեր հոգևոր դասը մոռացել է իր իրական գործառույթների մասին, պարզ է բոլորիս, բայց կարելի է գոնե մի քիչ մարդ մնալ․․․
Հրապարակում կանգնել , անիմաստ ժամանակ կորցնելու փոխարեն, խելք խելքի տվեք մի նամակ գրեք Վատիկան։ Երկրի հոգևոր առաջնորդ կոչվածը և իր սպասարկուները կարող են գոնե մի բանով պիտանի լինել։ Մեր գերիները, ովքեր հայրենիքի պաշտպանության մեջ գերեվարվել են թշնամու կողմից, իրենց հոգևոր առաջնորդի կարիքը ունեն, դժվար է մեկ նամակ գրել, մի քայլ անել , գուցե օգնեք․ երբևէ մտածե՞լ եք այդ մասին, եթե այո՛ երկար եք մտածում․․․
Ինչու ձեր ձայնը չեք բարձրացնում այնտեղ, որտեղ պետք է, լսելի է և գուցե օգտակար։ Ինչու եք համրանում այն պահին, երբ իսկապես պետք է բղավեք, կոկորդ պատռեք, մի բանով պիտանի լինելու համար։
Այ ձեր անգործությունը այսօր իշխանափոխության պահանջով քողարկելը բավական լավ քաղաքականություն է․․․
![]()
![]()