Ֆիզիկայի կանոններից դուրս. Չինաստանում երկինք բարձրացող ճանապարհ են կառուցել

Չինաստանում գտնվող այս ճանապարհը վերածել են իրական տեսարժան վայրի։ Այն յուրօրինակ տեսք ունի և թվում է, որ կառույցը չի ենթարկվում ֆիզիկայի կանոններին ու գտնվում է երկնքում։

Յասի արագընթաց մայրուղին համարվում է ոչ միայն ամենայուրահատուկներից մեկը, այլև ամենագեղեցիկը։ Մայրուղին անցնում է հսկայական լեռների միջոցով։ Ճանապարհի յուրաքանչյուր 1 կմ-ից ծովից ունեցած միջին բարձրությունն ավելանում է 7,5 մ-ով։ Մայրուղու երկարությունը 240 կմ է։ Կառուցումը թանկարժեք է եղել. Չինաստնաը ծախսել է 4 միլիարդ դոլար՝ 5 տարում այն կառուցելու համար։

Շրջանը գեղեցիկ է, սակայն սեյսմիկ ակտիվություն ունի, քանի որ չափազանց լեռնային է։ Այս ամենը մանրակրկտորեն հաշվի է առնվել ճանապարհը կառուցելիս և ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ Կառուցման ընթացքում չինացիներն օգտագործել են ոչ միայն ամենաժամանակակից նյութերը, այլև տեխնոլոգիաների բնագավառում որագույն մեթոդները, ինչի շնորհիվ էլ մայրուղին ամուր է ստացվել։

Կառուցմանը խանգարել են երկրաշարժերի հավանականությունն ու սողանքները։ Վյարում, որտեղ կառուցվել է Յասի մայրողին, ծանրագույն բնական պայմաններ են ստեղծված։ Սակայն շնորհիվ գիտական ու տեխնոլոգիական լուծումների՝ բոլոր խնդիրները հաղթահարվել են։

Ճանապարհով անցնելիս տպավորություն է ստեղծվում, թե երկինք ես բարձրանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ