![]()
Վերջին օրերին իր տված հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Հայաստանում լինեն արտահերթ ընտրություններ, ապա անպայման մասնակեցու է ու իր խոսքերով ասած «կրելու» է: Արած հայտարարությունով Քոչարյանը փաստացի բացահայտեց իր՝ քաղաքականություն վերադառնալու պլանների մասին։ Սակայն Քոչարյանը նոր չէ, որ որոշել է վերադառնալ քաղաքականություն, վաղուցվանից փնտրում է ճանապարհներ, այդ թվում նաև ակնկալում է ստանալ ՌԴ նախագահ Պուտինի աջակցությունը։ Քոչարյանին մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով մեղադրվող Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու նպատակով ամեն գնով ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, որպեսզի ստանա վերջինիս աջակցությունը, սակայն վերջին ամիսներին Քոչարյանի՝ Պուտինի հետ հանդիպման խնդրանքն արդեն 3 անգամ մերժվել է Կրեմլից։
1) Դեռևս պատերազմի օրերին հայտնեց, որ Արցախի հարցում լուծում գտնելու համար ցանկանում է մեկնել Մոսկվա, ինչին ի պատասխան դատախազության միջնորդությամբ Քոչարյանին վերադարձրին վերջինիս անձնագիրը, սակայն Կրեմլից՝ Պուտինի հետ հանդիպման խնդրանքին մերժում ստանալուց հետո ստիպված հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով և չի կարող մեկնել Մոսկվա։ Բնականաբար չէր կարող ի լուր աշխարհի հայտարարել, որ Պուտինը մերժել է իր հետ հանդիպման խնդրանքը, ու ստիպված հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով։
![]()
2) Պուտինի հետ հանդիպման երկրորդ փորձը Քոչարյանն արեց 2020 թվականի դեկտեմբեր ամսին, երբ եռօրյա այցով մեկնել էր Մոսկվա: Սակայն կրկին անգամ մերժվելուց հետո ստիպված եղավ կեղծ էջերով հայտարարություն տարածել, իբրև թե Պուտինի հետ երկար հեռախոսազրույց է ունեցել: Այն ինչ, ցանկացած խելամիտ մարդու մոտ հարց է առաջանում, թե արդյոք Քոչարյանը չէր կարո՞ղ Պուտինի հետ հարցազրույց ունենար Հայաստանից, պարտադի՞ր էր դրա համար հասնել Մոսկվա։
![]()
3) Պուտինի հետ հանդիպման երկրորդ փորձը Քոչարյանն արեց նախորդ շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ, որտեղից նաև հարցազրույց տվեց ու հայտարարեց, որ պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն՝ հույս ունենալով, որ գոնե այս կերպ ինտրիգ կմտցնի ու «կհամոզի» Պուտինին ընդունել իրեն, սակայն Քոչարյանի ջանքերն ապարդյուն անցան, Կրեմլից շարունակ մերժեցին Պուտինի հետ հանդիպման Քոչարյանի խնդրանքները։
Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Քոչարյանը ստերով փորձում է իր մասին առասպելներ կերտել։ Պատերազմի օրերին էլ վերջինիս կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ները սուտ լուրեր տարածեցին, թե իբր Քոչարյանի ջանքերով մեծաքանակ զենք է հասել Հայաստան։ Բայց մինչև այսօր չտեսանք այդ մեծաքանակ զենքը։
![]()
Ակնհայտ է, որ երբեմնի «երկրի միակ տղամարդը» հռչակած Քոչարյանը դարձել է «ռագատկի քար», ով տարատեսակ ստերով փորձում է առասպելներ հյուսել իր մասին։
![]()