Տեսահոլովակի պրեմիերա. Արա Մարտիրոսյան՝ «Домой»

Երգիչ Արա Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է «Домой» երգի հիման վրա։ Երաժշտության հեղինակն Արա Մարտիրոսյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, որը նկարահանվել է տեսահոլովակում, գրել է.

«Մեզնից յուրաքանչյուրն իր պատերազմն ունի էս կյանքում, ու երբեք չգիտես՝ այն ուր կտանի, ոնց կընթանա պայքարդ կամ ով իրեն ինչպես կդրսևորի:

Ամենադժվար պայքարը ինքդ քեզ հետ է: Բայց բոլորիս ուղին վերջում Վերադարձնում է մեզ հետ՝ ինքներս մեզ, մեր տուն…

Փոխված, հղկված, բայց ուրիշ աչքերով… Մի պայքարեք ձեր սիրո դեմ, ձեր սիրո հետ պայքարեք՝ հանուն…»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ