![]()
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր կադրեր է հրապարակել հայ ռազմագերիների վերադարձից:
«Իրականացվել է գերիների հերթական փոխանակումը: Կատարված աշխատանքների արդյունքում՝ Բաքու է տարվել 1 և Երևան է վերադարձվել 5 գերի»,- նշել է Մուրադովը:
Փետրվարի 9-ի երեկոյան Երևանում վայրէջք է կատարել ռուս խաղաղապահների ինքնաթիռը, որով Բաքվից Երևան է վերադարձվել 5 գերի:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
![]()