Վաչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել 1in.am-ին

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Նվեր Մնացականյանին դիտեք այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 21:00-ին 1in.am-ի եթերում:

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի նախարարությունում: Խորհրդակցության մեկնարկին ունեցած ելույթում Փաշինյանն ընդգծել է, որ շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում դրված են ամենասուր կերպով:

«Պետք է ուղիղ ասել, որ մարդու քաղաքակրթական ցանկացած գործունեություն ինչ-որ իմաստով հակաբնապահպանական երևույթ է, և ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է:

Այդ բնական պաշարների օգտագործումը իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի»,- ասել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ