Ֆրանսիական դատարանը ստիպել է բրիտանացի միլիորատիրոջը քանդել 11 տարի կառուցած առանձնատունը

Ֆրանսիական Գրասս քաղաքում բրիտանացի միլիոնատեր Պատրիկ Դիտերը 11 տարի շարունակ կառուցել է 64 մլն դոլար արժողությամբ առանձատուն, սակայն ստիպված է քանդել այն: Այս մասին գրում է The Insider պարբերականը:

Ֆրանսիայի գերագույն դատարանը որոշել է տիրոջը հարկադրել քանդել այն, քանի որ առանձնատունը կառուցվել է անտառային գոտում շինարարություն կատարելու թույլտվության բացակայությամբ: Ընդ որում, առանձնատան տերը խոստովանել է, որ 2016 և 2017 թվականներին անտեսել է շինարարությունը դադարեցնելու մասին դատարանի ցուցումները:

Պարբերականը նշում է, որ առանձնատան շինարարությունը սկսվել է 2000 թվականից: Ավարտվել է 2011 թվականին: Տանը կա գրադարան, 15-րդ դարի բուխարի, գինու մառան և խոհանոց՝ դեպի իտալական այգի բացվող տեսարանով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ