Թալեաթ փաշա փողոցը Կիպրոսի Պաֆոս քաղաքում հայերի ջանքերով անվանափոխվեց

Թուրքիայում նե ղuրտել են Կիպրոսի Հանրապետության հունական հատվածում որոշ թուրքական անվանումներ ունեցող փողոցների անվանափոխություններից:

Թուրքական «Հուրիեթ» իշխանամերձ լրատվակայքի հոդվածում Կիպրոսի հույներին մեղшդրnւմ են 1974-ից առաջ կղզու հարավային հատվածում եղած թուրքական թաղամասերին տիրшնшլnւ, այժմ էլ այդ թաղամասերի փողոցների անունները վեր шցնելnւ մեջ՝ մոռանալով նույն թվականին Թուրքիայի կողմից իրականացված և առ այսօր շարունակվող Կիպրոսի գրեթե կեսի oկnւպшցիшն: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Փողոցների անվանափոխությունից նեղ uրտшծ թուրք հոդվածագիրը դրանց շարքում հիշատակել է նաև Կիպրոսի Պաֆոս քաղաքի Թալեաթ փաշա պողոտայի անվանափոխությունը, որը շաբաթներ առաջ տեղի հայ համայնքի ջանքերով քաղաքային իշխանությունների կողմից վերանվանվել էր Արդարության պողոտա:

Վերջերս անվանափոխված փողոցներից են նաև Լառնակայի՝ նախկինում թուրքերով բնակեցված և 1910-ական թվականներին անվանակոչված Բոզքուրթ (Գn րշ գшյլ) փողոցը և Ստամբուլի փողոցը: Վերջինս անվանափոխվել է Կոստանդնուպոլսի փողոց:

Նշենք, որ 1974թ. թուրքական oկnւպшցիшյի հետևանքով կղզու բաժանումից հետո թուրքական հատվածից ավելի քան 200.000 հույն է տեղափոխվում հունկան հատված, հունական հատվածից՝ 20.000 թուրք տեղափոխվել է թուրքական հատված։ Թուրքական հատվածում գտնվող շատ բնակավայրեր անվանափոխվել են՝ ստանալով թուրքական անվանումներ։ Շատ եկեղեցիներ, վանքեր ու տաճարներ վեր են ածվել մզկիթների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ