Հայաստանցի նորակոչիկներն այլևս չեն ծառայի Արցախում

Ձմեռային զորակոչը սկսվել է փետրվարի սկզբին, սակայն Հայաստանից ժամկետային զինծառայողներ այլևս չեն գնա Արցախ, նրանք կծառայեն միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում, հղում անելով սեփական աղբյուրներին՝ գրում է «Սպուտնիկ Արմենիան»:

Աղբյուրին նաև հաջողվել է պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերն այլևս չեն նեռավելու զինծառայության վայրի տարբերակների շարքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տեղեկություն էր տարածվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կազմալուծման մասին: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ իշխանությունը զբաղված է պայմանագրային հիմունքներով մասնագիտական ​​զորամասեր ստեղծելու հարցով, իսկ նախագահ Արայիկ Հարությունյանը հերքել էր ՊԲ-ի կազմալուծման մասին լուրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ