Մատաղիսում ադրբեջանցի գնդապետ-լեյտենանտը պայթել է ականի վրա

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսում գնդապետ-լեյտենանտ Քյամիլ Դունիևը պայթել է ականի վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս լուրը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ բարձրաստիճան սպան ծանր վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները:

Պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զոհված զինծառայողների աճյունների թիվը փետրվարի 8-ի դրությամբ 1367 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ