![]()
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատավաճիռները։
Դատարանը Պավլիկ Մանուկյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 10 տարի ժամկետով։ Նշանակված պատժում հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկում։
Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Նշանակված պատժում հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 4 ամիս ազատազրկում։
Մխիթար Ավետիսյանը դատապարտվեց ազատազրկման 9 տարի 6 ամիս ժամկետով, վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով։
Էդվարդ Գրիգորյանը դատապարտվեց 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, վերջնական պատիժ սահմանվեց 6 տարի 6 ամիս ազատազրկում։
Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկում։
Արեգ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարի ժամկետով ազատազրկման, վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկում։
Սեդրակ Նազարյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, վերջնական պատիժ նշանակվեց 8 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկում։
Արմեն Բիլյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով, վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկում։
Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի ժամկետով ազատազրկման։ Նշենք, որ Բարսեղյանի համար դատախազները պահանջել էին ցմահ ազատազրկում։
Խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով։
Խմբի անդամների խափանման միջոցները թողնվեցին անփոփոխ՝ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
![]()