Ստամբուլում փոթորիկը բազմաթիվ տների տանիքներ Է պոկել

Ստամբուլում փետրվարի 8-ի երեկոյան բարձրացած փոթորկի հետևանքով մի քանի տասնյակ տների տանիքներ են պոկվել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ, հայտնում է Ermenihaber-ը։

Սաստիկ քամու պատճառով Մարմարա ծովին ափամերձ Սիլիվրի շրջանում 2 նավ է ջրասույզ եղել:

Փոթորիկը ուժգին է եղել Ստամբուլի հատկապես Բեշիքթաշ, Սուլթանգազի, Սիլիվրի, Գազիօսմանփաշա, Բայրամփաշա, Բաղջըլար, Բեյօղլու, Էսենլեր և Ումրանիյե շրջաններում:

Օդերևութաբաններն այսօր քամու ուժգնացում են կանխատեսում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ