Վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հ վարչապետը խոսել է կառավարության կառուցվածքի, Դավոսում ներդրողների հետ ունեցած հանդիպումների, Ռուսաստանից էներգետիկ կախվածության, Մարտի 1-ի գործի և այլ թեմաների մասին:

Նիկոլ Փաշինյանը  հարցազրույցի ժամանակ անդրադառնալով ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտներին, անդրադարձել է նաև գազի գնին: Վարչապետը նշել է, որ այդ հարցը ԵԱՏՄ-ում շատ զգայուն թեմա է: «Առնվազն 2019թ. հայ սպառողների համար գազի գինը չի փոխվի, և այս տարվա ընթացքում մենք կշարունակենք քննարկումները գազի գնի հարցում համաձայնության գալու համար»,- ասել է նա:

Մարտի 1-ի թեմայի շուրջ հարցին, թե արդյո՞ք ճիշտ է քրեական գործ հարուցել նախկին նախագահի դեմ՝ իրադարձություններից 10 տարի անց՝ Փաշինյանը պատասխանել է, որը ինքը մեկը մյուսի հետ չի համեմատում, և հիմա էլ նույն Ռուսաստանում քննվում են գործեր՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ:

«Եթե խոսքը մարդկային կյանքների մասին է, ես կարծում եմ, որ պետք չէ սահմանափակումներ դնել: Ու նաև որովհետև Հայաստանի Քրեական օրենսգրքի համաձայն՝ կա վաղեմության ժամկետ, որը սահմանված է օրենքով: Այսինքն եթե այդ քրեական գործը շարունակվում է, ապա, ըստ Հայաստանի Քրեական օրենսգրքի, վաղեմության ժամկետը լրացած չէ»,- ասել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ