Բիլ Գեյթսն անվանել է մարդկության համար նոր սպառնալիքները

Ամերիկացի մուլտիմիլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Viritasium YouTube-ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկայում մարդկության համար նոր սպառնալիքները կարող են դառնալ կլիմայական փոփոխություններն ու կենսաահաբեկչությունը: Գեյթսը նշել է, որ կլիմայի փոփոխությունն իր ազդեցությամբ կարող է գերազանցել կորոնավիրուսի համավարակը:

«Ամեն տարի այդ խնդրի հետեւանքով զոհերի թիվը կարող է լինել ավելին, քան այն, ինչի հետ գործ ունենք այժմ՝ համավարակի ժամանակ»,-ընդգծել է գործարարը:

Կենսաահաբեկչությունը ենթադրում է նոր վիրուսներ ստեղծելու հնարավորություններ: «Վնասելու ցանկություն ունեցող ինչ-որ մեկը կարող է ստեղծել վիրուս, իսկ դա նշանակում է, որ դրա հետ բախվելու արժեքն ու հավանականությունն ավելի բարձր է, քան բնական համաճարակների դեպքում, ինչպես ներկայիս խնդիրն է»,-նշել է Գեյթսը: Նա հավելել է, որ խոսքը կարող է վերաբերել շնչառական վիրուսներին: Դրանով վարակված մարդը կարող է որոշ ժամանակ չիմանալ այդ մասին, սակայն միեւնույն ժամանակ նա կկարողանա վարակել ուրիշ մարդկանց հանրային վայրերում:

Ընդ որում՝ միլիարդատերն ուրախ է, որ իր կողմից համավարակի մասին 2015 թվականին արված կանխատեսումն իրականացել է, հաղորդում է ՄԿ-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ