Սահարայի ավազը Ֆրանսիայի երկինքը նարնջագույն է դարձրել

Ֆրանսիայի որոշ շրջաններում երկինքը դարձել է նարնջագույն: Պատճառը սիրոկո ուժեղ քամին է, որը Սահարայի անապատից բերել է մեծ քանակությամբ մանր ավազ:

Այս երևույթը հատկապես ուժեղ է արտահայտվել երկրի արևելքում՝ Ալպերում, Իզերի շրջանում: Ֆրանսիական հանգստավայրում ձյունը նույնպես դեղին գույն է ստացել:

Հանգստացողները ասում են, որ դահուկները դժվարությամբ են սահում նման մակերեսի վրա և արագ դառնում անօգտագործելի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ