«Հարամ լինի սենց աղջիկ փախցնելը». Աղջիկ փախցնելու տեսանյութը դարձել է հիթ համացանցում

 

Նախկինում աղջիկ փախցնելուց  դեպքի վայրում խնձոր կամ կոնյակ էին թողնում, որ ծնողները աղջկա բացակայությամբ պարագայում կռահեին, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Թեեւ այդ սովորույթը աստիճանաբար դուրս  է մղվել, բայց աղջիկ փախցնելու սովորույթը շարունակում է գոյություն ունենալ: 2012թ. առաջին 6 ամիսներին ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի  հատկանիշներով  մարդուն առեւանգելու 14 դեպք է արձանագրվել, որոնցից 11-ը վերաբերել է աղջիկ փախցնելուն:  Իսկ 2011թ-ին արձանագրվել է անձի առեւանգման 34 դեպք, որից 25-ն է վերաբերել է աղջիկ փախցնելուն:

Հարկ է նկատել, որ հայկական ծիասակատարությունների ժամանակ 16 խնձորի ծես կա: Եվ այդ ծեսերից մեկի համաձայն էլ աղջկան փախցնելուց հետո  էլ  է տղան փախցնելու վայրում կարմիր խնձոր  թողել ծնողներին հասկացնելու համար, որ իրենց աղջկան փախցրել են: Որոշ ժամանակ անց կարմիր խնձորը փոխարինվել է կոնյակով, սակայն հիմա միայն որոշ գյուղերում են մեսիջ փոխանցելու այդ տարբերակը կիրառում:

Համացանցում հայտնվել է տսանյութ, որտեղ ինչպես հայտնում տեսանյութի հեղինակները, նկարահանված է, թե ինչպես են փորձում աղջիկ փախցնել Օսեթիայում:

Փախցնողների զավեշտալի ձախողումների շնորհիվ տեսանյութն իսկական հիթ է դարձել համացանցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ