![]()
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ կրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Մարգարյանը Հայկական Ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ անակնկալ է մատուցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանին։
Անի Մարգարյանը սկզբում քիմիաթերապիա է ստացել իր միջոցներով, այնուհետև, երբ Հայաստանում մեկնարկել է տրաստուզումաբով բուժման պետական ծրագիրը, ընդգրկվել է այդ ծրագրի մեջ, և այժմ լիարժեք առողջ է, և պատրաստվում է մայրանալ։
Նա շնորհակալություն է հայտնել նախարարությանը և բժիշկներին ծրագրում ընդգրկված բոլոր կանանց անունից:
![]()
![]()
![]()