Հիմա էլ Ջալալին են դավաճան անվանում, ինչ է թե պաշտոն է ստանձնել ու շարունակելու է ծառայել իր հայրենիքին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Օրվա ընթացքում մի քանի գրառում ու հրապարակային hայտարարություն աչքովս ընկավ, որտեղ մի քանիսը խրոխտ հայտարարում էին, որ Ջալալ Հարությունյանը դավաճան է, քանզի այս իշխանության պայմաններում ՀՀ-ում համաձայնել է նոր պաշտոն ստանձնել:

Ու աբսուրդը կայանում է նրանում, որ Ջալալին դավաճան են անվանում նրանք, ովքեր մինչ նոր պաշտոնի ստանձնումը Ջալալին հերոս էին համարում:

Իսկ հիմա պարզվում է Ջալալը էլ հերոս չէ նրանց համար…

Երևի Ջալալ Հարությունյանը պետք է հրաժեշտ տար կյանքին(հուսով եմ կների ինձ ) կամ պետք է այլևս չշարունակեր հայրենիքին մատուցել իր ծառայությունները, որպեսզի ձեզ համար մնար հերոս… սա՞ էր ձեր պատկերացրած հերոսը, թե՞ ով ձեզ հետ չէ, ով իշխանությանն ու վարչապետին դավաճան չի անվանում, ով շարունակում է ծառայել հայրենիքին, ազգին ու պետությանը, այլևս ԴԱՎԱՃԱՆ է ձեզ համար։

Ի՞նչ սպասես այն մարդկանցից, ովքեր հայրենիքի փրկության համար անգամ իրենց կյանքը զոհասեղանին դրած մարդկանց են դավաճան անվանում։

Ու միթե՞ առաջին դավաճանը հենց նրանք չեն, ովքեր հայրենիքի փրկության համար կենաց մահու կռիվ տված անձանց են դավաճան անվանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ