Դավաճանների փնտրտուքով ներսից երկիր են քանդում, էդ անում են պետության ղեկավար եղած մարդիկ

Անլուրջ է, երբ ոմանք ասում են՝ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել, բայց չարվեց։

Դավաճանների փնտրտուքը երկիրը ներսից քանդելու ամենակարճ միջոցն է։ Եղբայրս ասում էր՝ մեր ներսի ժանգը մեզ ուտելու է։ Մեզ ջհանդամ՝ երկիրն է ուտելու, ու դա անում են մարդիկ, ովքեր պետության ղեկավարներ են եղել ու հասկանում են, թե խնդիրը որն է։

Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Այս պատերազմը երրորդ օրվանից փորձել են կանգնեցնել, ուղղակի տեսել են, որ իրենց բանակի վրա ծախսած գումարներով հաղթելու ռեալ հնարավորություն ունեն ու տարել են մինչև վերջ՝ պոկելու առավելագույնը։

2016թ․-ին ռուսները Սերժ Սարգսյանին ասել էին՝ 7 շրջանը պիտի տաս։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղում ԱԺ անդամներին հավաքել և ասել է՝ 7-ը տանք, ասել են՝ ոչ, ասել է՝ Ղարս-Ղարս երգը գիտե՞ք, ասել են՝ չէ, ասել է՝ Ստեփանակերտ-Ստեփանակերտն եք երգելու։ Ուրեմն, Սերժ Սարգսյանից էլ էր կախված, այնպես չէ՞, որ տար սենց չէր լինի, չէ՞»,- ասել է Սարգսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ