Մարդ,ով հարստացավ ռուսական ռուբլիներով` աղքատ թողնելով սեփական բառապաշարում հայկական բառամթերքը

Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մարդ,ով հսկայական հայկական կառույցը տարիներ շարունակ ծառայեցրեց միայն պրոռուսական շահերին,մոռանալով,որ ինքը գենետիկ հայ է։

Մարդ,ում շրջապատում <<բլոգերին>> քաղաքագետից չեն տարբերում` սահմանափակ մտավոր կարողությունների պատճառով։

Մարդ,ով հարստացավ ռուսական ռուբլիներով` աղքատ թողնելով սեփական բառապաշարում հայկական բառամթերքը։
Մարդ,ով երկրորդ երկիրը առավել դասեց իր արմատական հայրենիքից։
Մոսկվայում ապրել եմ շուրջ վեց տարի,երկու անգամ հայտնվել եմ տեղի իրավապահ համակարգի ճիրաններում ու երկու անգամ էլ հայերի ձեռքերով,ոչ թե օտարի։

Հայտնվել եմ, որովհետեւ ուզեցել եմ անել իմ երկրի համար այն,ինչ ռեսուրս ունեցող մարդիկ չեն արել…

Անուններ չեմ նշի ու երբեք փակագծեր չեմ բացի,որովհետեւ ես ՀԱՅ եմ ու որովհետեւ ձեր կախ գլուխները, ի տարբերություն ձեզ, ինձ հրճվանք չի պատճառում`առավելեւս օտարության մեջ։

Հ.Գ.Կրասնոդարի երկրամասը դուրս է եկել Արա Աբրահամյանի կառույցից՝ չընդունելով նրա քաղաքական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ