Անակնկալ ամուսնության առաջարկ «Շանթի» կորպորատիվ երեկույթին

Այս կիրակին «Շանթ» հեռուստաընկերության անձնակազմի համար տոնական էր։ Հեռուստաընկերության թիմը` ավելի քան 400 աշխատակից, հավաքվել էին ռեստորանային համալիրներից մեկում` կորպորատիվ երեկույթի։

Միջոցառումը հատուկ առիթով կազմակերպված չէր, պարզապես տարեվերջյան ավանդական միջոցառումը տեղափոխվել էր տարեսկիզբ։

Հեռուստաընկերության կորպորատիվ երեկոն թեմատիկ ուղղվածություն ուներ` ռետրո ոճի զգեստներ, դեկորներ, ֆոտոստենդներ, երաժշտություն։ Լսարանին արդեն հայտնի դեմքերից շատերն այնքան փոխված էին, որ լուսանկարներով միանգամից չես ճանաչում նրանց։

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել նաև «Շանթի» տարբեր նախագծերից հայտնի երգիչ–երգչուհիները: Հեռուստաընկերությունից հայտնում են, որ հանպատրաստից մի քանի համար են ներկայացրել «Հումորի լիգա», Women’s club նախագծերի մասնակիցները։

Մեկ այլ անակնկալ է եղել ամուսնության անսպասելի առաջարկը, որն արվել է HR բաժնի աշխատակիցներից մեկին։ Վերջինիս ընկերը հեռուստաընկերության աշխատակից չէ և միջոցառմանը եկել էր հատուկ սիրելիին անակնկալի բերելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ