Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր․ նշանակվել է փորձաքննություն

Փետրվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմանում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 33 շենքի 17 բնակարանում դիեր կան, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները հյուրասենյակում և ննջասենյակում հայտնաբերել են տղամարդկանց դիեր։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ