![]()
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Lragir.am-ին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն հարցին, թե «սփյուռքի տարբեր կառույցներ պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, մասնավորապես Ռուսաստանի հայերի միությունն է ակտիվացել և պահանջում է վարչապետի հրաժարականը: Արդյոք այս հայտարարությունները քննարկվում են, ձեզ համար հասկանալի՞ են Արա Աբրահամյանի կոչերն ու պահանջները: Դուք՝ որպես հանձնակատար, փորձո՞ւմ եք նրանց հետ երկխոսել» պատասխանել է.
Նշանակվելուց անմիջապես հետո ամեն ջանք գործադրել եմ բոլոր կազմակերպությունների հետ համագործակցելու նպատակով, ներառյալ Ռուսաստանի հայերի միության, անձամբ Արա Աբրահամյանի հետ: Իհարկե, ոչ միայն այդ կազմակերպության, այլ նաև այդ կազմակերպության հետ:
Այդ մոտեցումը չի փոխվել, հիմա դժվար է իր հետ աշխատելը, որովհետև նա ոչ միայն վարչապետի հրաժարականի կոչեր է անում, նաև հավակնություններ ունի Հայաստանում վարչապետ դառնալու: Ռուսաստանում շատ այլ գործընթացներ են գնում, օրինակ, մի քանի օր առաջ ամբողջ Կրասնոդարի շրջանը դուրս եկավ Արա Աբրահամյանի կառույցից, որովհետև չընդունեց նրա քաղաքական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ:
Նման գործընթացներ են գնում նաև Ռուսաստանի այլ մասերում: Հետևաբար, այնպես չի, որ մարդիկ համայնքի անունից են խոսում: Ռուսաստանի հայկական համայնքը շատ մեծ է, բազմազան է, և այնտեղ շատ տարբեր կարծիքներ գոյություն ունեն տարբեր բաների մասին:
![]()