![]()
«Ինձ համար շատ կարևոր է` այս ծրագիրը կատարելով քաջալերել իմ ժողովրդին, որի արյունը հոսում է իմ երակներում, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին»,- ասել է 13-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը` մեկնաբանելով իր ելույթը Ռուսաստանի պատանեկան առաջնությունում, որտեղ գրավեց երկրորդ տեղը:
«Ես ինքս Արցախում, ցավոք, չեմ եղել, բայց իմ երկրի պատվին ուզում եմ սառույցի վրա հաղթանակ տանել»,- ասել է Ադելիան` ցավով նշելով, որ ծրագրի պատրաստման ժամանակ մահացել է հորական տատիկը, ինչն ավելի է պարտավորեցրել։
Ադելիա Պետրոսյանը ազատ ծրագիրը կատարել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո, որը խորհրդանշում է Լեռնային Ղարաբաղի պայքարը։
![]()