Որոնումներ են իրականացվում Հադրութի, Վարանդայի և Ջրականի շրջաններում

Արցախի փրկարար ծառայության 5 ջոկատ, փետրվարի 5-ին վերսկսել է զոհվածների աճյունների և ողջ մնացած զինծառայողների որոնումները՝ Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրայիլ) ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները»,-նշել է Թադևոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ