Թինա Կանդելակին առաջին անգամ ներկայացրել է իր երիտասարդ ամուսնուն

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին Instagram- ում հրապարակել է համատեղ լուսանկար իր ամուսնու՝ ձեռնարկատիրոջ ու մեդիա մենեջեր Վասիլի Բրովկոյի հետ: Այսօր նա դառնում է 34 տարեկան: Հարկ է նշել, որ Կանդելակին ամուսնուց 11 տարով մեծ է:

Կանդելակին հազվադեպ է համացանցում կիսում իր ամուսնու լուսանկարները: Դա տեղի է ունենում միայն նրա ծննդյան օրը: Հեռուստաաստղը խոստովանել է, որ իրենք միասին են, քանի որ կարիք ունեն անընդմեջ միմյանց հետ զրուցելու և համախոհներ են:

Հիշեցնենք, որ Թինաթին (Թինա) Կանդելակին  ազգությամբ վրացի ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Է։ «Ափոսթոլ մեդիայի» համասեփականատերն է։ 2014-2015 թվականներին ռուսական «Ամենախելացի» հեռուստաշոուի հաղորդավար։

Թինաթին  ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 10֊ին Թբիլիսիում։

Հայրը՝ Գիվի Շալավովիչ Կանդելակին (ծնված 1942 թվականի մայիսի 1֊ին[4]), Կանդելակի տոհմից է, հունական ծագմամբ վրացական ազնվական տոհմից։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է տնօրեն բուսական բազայում, Թբիլիսիում, իսկ մինչ թոշակի անցնելն ապրել է կնոջ հետ Մոսկվայում ։ Թինայի մայրը ՝ Էլվիրա Գեորգիևնա Կանդելակին (օրիորդական ազգանունն Ալավերդյան)՝ հայուհի է, աշխատել է բժիշկ֊նարկոլոգ Թբիլիսիում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ