Դուք և ձեր քաղաքական թիմը, մինչ մեկին կսովորեցնեք՝ ինչպես պետք է սիրել հայրենիքը, սկսեք ձեզանից՝ սովորեք խոսել և գրել հայերեն

Արման Աբովյան անձը, ով շատերին հայտնի էր ինտելեկտուալ խաղերին ակտիվ մասնակցությամբ, ներթափանցեց քաղաքական դաշտ։  ԲՀԿ-ն սեփական փայլը ապահովելու համար Աբովյանին վերցրեց թիմ․ դե մեկ- երկու խելացի միտք արտահայտող թիմակից ունենալն արդեն իսկ մեծ բան էր հիշյալ կուսակցության համար, բայց արի ու տես հիշյալ անհատը անգամ սեփական մայրենին չգիտի․․․

Արման Աբովյանը մի անգամ չի , որ  սեփական հայերենով  նոր ուղղություն է մտցրել մեր գրագրության մեջ, բայց դա նրան հետ չի պահում, բարձր, շատ բարձր խոսել հայրենասիրության մասին, թեզեր առաջ քաշել այդ գաղափարի շուրջ․․․ իսկ ու՞ր էիք դուք, երբ ոչ թե պետք էր բղավել, այլ կռվել , պայքարել և դրանով իսկ ապացուցել հայրենասիրության սեփական մոտեցումները։

ԲՀԿ-ի այս խամաճիկը, որ կարծես ծրագրավորված ելույթներով փորձում է լույս սփռել սեփական թիմի խամրած քաղաքական ներկայի վրա, մոռանում է մի պարզ ճշմարտություն, դա բեմ չէ, որտեղ մնջախաղի և փողոցային առոգանությամբ բան պահանջեք, դա այն հարթակը չէ, որտեղ կարելի է խոսել նման հայերենով և նման անգրագետ շեշտադրությամբ։

Դուք և ձեր քաղաքական թիմը, մինչ սրան նրան մատնացույց կանեք , թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, սկսեք ձեզանից, սովորեք խոսել հայերեն, մաքուր և գրագետ հայերեն, որը գոնե հասկանալի կլինի ազգի մեկ տոկոսին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ