Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ԵԿՄ վարչությունը նիստ է հրավիրել

Այսօր ԵԿՄ վարչությունը նիստ է հրավիրել, որը վարում է Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը:

Տեղեկությունը ԵԿՄ-ից հայտնում է Factor.am-ի լրագրողը: Նիստին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար, ԵԿՄ վարչության փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը և ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Սասուն Միքայելյանը և Վաղարշակ Հարությունյանը հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ