![]()
Նարեկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Եթե թուրքերի ու ադրբեջանցիների հետ հայերի հաշտությունը անհնար է, ապա
1.Ո՞նց են տասնյակ հազարավոր հայեր իրենց կամքով ապրում ու բարգավաճում Թուրքիայում: Ինչու՞ իրենց չեն սպանում:
2. Ո՞նց են տարեկան տասնյակ հազարավոր հայ զբոսաշրջիկներ այցելում Թուրքիա, ապրում թուրքական հյուրանոցներում, թուրքերի հետ հաց ուտում, թուրքական ափերում լողում:
3. Ո՞նց են Հայերը և Ադրբեջանցիները Ռուսաստանում միասին բիզնես անում ու հաճախ նաև ընկերություն անում:
4. Ո՞նց են Հայերը և Ադրբեջանցիները Վրաստանում հարևանություն անում նույն գյուղի մեջ նորմալ ապրում:
5. Ո՞նց են Ադրբեջանցիները Հայաստանում և Հայերը Ադրբեջանում 70 տարի շարունակ ապրել:
6. Ո՞նց են տարեկան 100 հազարավոր իրանցի ազերիներ տարիներ շարունակ Նովրուզը նշել Հայաստանում և էսօր էլ բազմաթիվ Իրանցի ազերիներ ապրում են Հայաստանում և բազմաթիվ հայեր՝ իրանական ադրբեջանում:
Էս հարցերի պատասխանը «Հայրենասերները» երբեք չեն տալու: Որովհետև իրենք նման են «Տափակ երկրագնդին» հավատացողներին: Մեկը հավատում է, որ ամերիկացիները երբեք լուսին չեն թռել: Մյուսները հավատում է, որ երկրագունդը տափակ է, երրորդներն էլ համոզված են, որ հայ-թուրքական հաշտությունը անհնար է: Դա մարդու ոչ ադեկվատ էն տեսակն է, որի հետ բանավիճելը անիմաստ է: Որովհետև ինքը հռչակում է մի թեզ և դա ընդունում է որպես բացարձակ ճշմարտություն, նույնիսկ եթե 1000 հատ ապացույց կա, որ դա սուտ է:
![]()