Թե ինչպես Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը Ոսկան Երևանցուն 1666 թ. թույլատրեց հրատարակել հայերեն առաջին Աստվածաշունչը

Ոսկան Երևանցին 1666 թվականին Ամստերդամում 5000 տպաքանակով հրատարակեց հայերեն առաջին Աստվածաշունչը: Ոսկանյան Աստվածաշունչը տպագրվել է 2 տարի 7 ամսում (1666 մարտի 11-1668 հոկտեմբերի 13): Տպագրությունը կատարված է վարպետորեն: Անվանաթերթերը կազմված են չորս փայտափորագիր կտորներից, աջ և ձախ զարդանկարների մեջ Հավատ և Հույս խորհրդանշանները ներկայացնող մարդկային կերպարանքներ են:

Աստվածաշունչ բառը թռչնագրով է, կազմը՝ կարմիր կաշեպատ, հաստ տախտակից: Բանիմացորեն կիրառված են հայկական առոգանության գրեթե բոլոր հիմնական նշանները, գործածված են յոթ տեսակ տպագրատառեր։ Ամստերդամում Ոսկան Երևանցին հրատարակել է 14 անուն գիրք՝ Նոր կտակարան (1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» (1669), «Տօնացոյց» (1669), Շարակնոց (1664–65, 1669) և այլն: Նա մտադրվել էր Ֆրանսիայի որևէ քաղաքում տպարան հիմնել:

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը տվել է նրան այդ իրավունքը՝ պայմանով, որ հրատարակվելիք գրքերը հակառակ չլինեն կաթոլիկ եկեղեցու դավանանքին: Սակայն Ոսկան Երևանցին չի հաշտվել այն մտքին, որ պետք է «սրբագրվեր» իր Ժամագիրքը, Մաշտոցը՝ «հռոմեական կրոնի վարդապետությանը» հակառակ չերևալու համար: Նա Ֆրանսիայից անցել է Իտալիա, կանգ առել Լիվոռնոյում:

Այստեղ նյութական աջակցություն չգտնելով՝ տպարանը փոխադրել է Մարսել՝ ընկերանալով քահանա Համազասպյանի հետ, որը, սակայն, հետագայում մեծ шնшխnրժnւթյnւններ է պատճառել նրան: Տեղի կաթոլիկ հոգևոր իշխանությունը Հռոմից կարգադրություն է ստացել հետևել Ոսկան Երևանցու հրատարակություններին: Նրանից պահանջել են հաերեն ու լատիներեն գրված «հավատո դավանության» գրություն և հայտնել, որ գրաքննվելու են նրա տպարանում հրատարակվող գրքերը:

Չնայած այդ ամենին, նա որոշել է «Հայաստանեայց եկեղեցու ծեսերուն» հակառակ որևէ բան չտպագրել: Բայց նրա գործընկեր Համազասպյան քահանան այդ մասին տեղեկացրել է իշխանությանը: Սկսվել է գործի քննություն: Ոսկան Երևանցին հուսալքված անկողին է ընկել ու մшհшցել 1674 թվականի փետրվարի 4-ին:

Ոսկանյան տպարանը գործել է քառորդ դար: Հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրության 350-ամյակը ընդգրկվել է հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017-ի օրացույցի մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ