Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի առաջին տեղակալի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին, հրամանագիր է ստորագրել, որում ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ