Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց կկատարի Ղազախստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն:

Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Հիշեղնենք, որ այսօր կառավարության  նիստի  ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում:

Կառավարության նիստի ժամանակ նա հայտնել է, որ թողարկվել է $750 մլն-ի պարտատոմս`«հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ 3,8 %-ով»:

«Սա, իհարկե, շատ կարեւոր ազդակ է մեր տնտեսության համար, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձեւավորվել: Սա հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաեւ վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի եւ կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ