Թշնամական տանկն ու գեներալին ոչնչացրած նռնականետորդը

Հայկ Դարբինյան (Արիության մեդալակիր) — Տղերքը գալիս էին ասում էին՝ Հա՛յկ, մի բան պատրաստի, Հա՛յկ, մի բան սարքի ուտենք, սոված ենք, Հա՛յկ:

Ինքն էլ հաճույքով էր եփում, մանկուց է երազել խոհարար դառնալ: Հադրութի մարտական դիրքերում տղաների ամենասիրելի ուտեստները շարքային Դարբինյանի կոտլետն ու լոլիկով ձվածեղն էին:

Հայկի համար և՛ բանակում էր հեշտ, և՛ խոհանոցում: Պատերազմի ժամանակ էլ ծառայակից տղաների հետ սառնասրտորեն կանգնեցրեց հակառակորդի 40-հոգանոց դիվերսիան ու ոչնչացրեց թշնամու բարձրաստիճան սպայի:

Հայկ Դարբինյան — Առավոտ հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալը եկավ մեր խրամատը, բա՝ ովքե՞ր են հերոսները, որ գեներալ են խփել ու 40 -հոգանոց դիվերսիա են կանգնեցրել, անուններս գրեց ու ասեց՝ ձեզ պարգևատրելու ենք:

Թե ինչ հերոսություններ է արել, տանը, բացի պայմանագրային ավագ եղբորից, ոչ ոք չգիտեր: Իր պարգևատրման լուրն էլ հեռուստացույցից հարազատներն իմացան:

Լուսինե Առաքելյան (Հայկ Դարբինյանի մայրը) — Բոլորը, ովքեր լսել էին, զանգում էին, որ Հայկը ինչ հերոսություն է արել, իր մասին են խոսում: Հետո, որ հարցրինք՝ Հայկ, ի՞նչ ես արել, հետո իմացանք: Ինքը չէր պատմում, իմացանք ու հպարտացանք:

Թշնամուն 4 տասնյակից ավելի մարդկային կորուստներ պատճառելուց բացի, նռնականետորդին հաջողվել է նաև մեկ տանկ ոչնչացնել: Ինքը՝ Հադրութի դիրքերում անհանգիստ էր Քարվաճառում ծառայող ավագ եղբոր համար: Իրար հետ կապ հաստատելը դժվար էր:

Հայկ Դարբինյան (Արիության մեդալակիր) — էդ ժամանակ մտածում էի ծնողներիս մասին ու եղբորս մասին, որ գտնվում էր էլի Քարվաճառում: Չգիտեի՝ ինչ բոյեր էր ընդեղ

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը՝ ծննդյան օրը, մարտական դիրքերում էր: «Բայրաքթարից» խոցված ծառայակիցներին օգնության շտապելիս երեք ընկերներից մեկին դիպուկահարը խոցեց, հաջորդ գնդակը դիպավ Հայկին: Բարեբախտաբար, վիրավորումը ծանր չէր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ