![]()
ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Երևանի բժշկական կենտրոններից մեկում հետազոտություններ է անցել, նրա վիճակը նորմալ է գնահատվում:
Այս մասին ասաց Արծրուն Հովհաննիսյանի եղբայր Բաբկեն Հովհաննիսյանը:
««Աստղիկ» ԲԿ-ում ստուգել են Արծրուն Հովհաննիսյանի սիրտն ու գլուխը, ասացին, որ ամեն ինչ նորմալ է: Այժմ պետք է գնանք «Էրեբունի» ԲԿ, այնտեղ նյարդաբանի մոտ ստուգումներ պետք է անցնի»,- նշեց Բաբկեն Հովհաննիսյանը:
Հարցին՝ արդյոք Արծրուն Հովհաննիսյանը վիրահատվել է, նա բացասական պատասխան տվեց:
![]()