![]()
«Հայք Մեդիա» ալիքին հաջողվել է պարզել համացանցում տարածվող տեսանյութի մեջ ՀՀ Վարչապետին վարկաբեկող կնոջ ինքնությունը։ Պարզվել է, որ դա «ԱրմՆյուզ» հեռուստաալիքի լրագրող՝ Մարիա Լազարյանն է։
Հիշեցնենք, որ հեռուստաալիքը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ով անցնում է մի շարք քրեական գործերով, որպես մեղադրյալ և այժմ թաքնվում է իրավապահներից։
Այսպիսով, հաշվի առնելով Միքայել Մինասյանի մեղադրյալի կարգավիճակը, պարզ է դառնում առևտրի կենտրոնում Մարիա Լազարյանի բղավելու իրական դրդապատճառը։ Ուստի կասկած չի մնում, որ այդ հրահանգը Մարիան ստացել է հենց Միքայել
Մինասյանից և հաշվի առնելով, որ Մարիան ոչ միայն լրագրողական, այլ նաև այլ ծառայություններ է մատուցել «Միշիկին», հասկանալի է դառնում, որ նաև այս մեկում Մարիան չի կարողացել մերժել իր «շեֆին»։
Ի՞նչ խոսք. Շոուն ստացվեց, սակայն հակառակ էֆեկտով՝ անցորդները ծաղրում էին կնոջը, իսկ համացանցում մեկնաբանությունները Մարիայի հասցեին էլ ավելի նվաստացուցիչ էին։
![]()
![]()