Հրազդանում մեքենան բախվել է էլեկտրական սյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ուղևորներ Է․ Պ․-ին (ծնված 2003 թ․) և Գ․ Հ․-ին (ծնված 2003 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները ևս հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ